Մեր առաքելությունն է տրամադրել հոգեկան առողջության ծառայություն Հայաստանում՝ հետևելով ապացույցների վրա հիմնված գիտական սկզբունքներին:

MHS Հոգեկան Առողջության Ծառայությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ հոգեբույժ և հոգեթերապևտ Արամ Հովսեփյանի կողմից։
Մեզ ոգեշնչել են միևնույն ժամանակ աշխարհի տարբեր երկրներում զարգացող մասնավոր ծառայությունները, որոնց անկախությունը հնարավորություն է տվել արագ ներդրումներ անել և կիրառել ժամանակակից ու արդյունավետ մոտեցումներ։
Մենք ձգտում ենք համապատասխանել միջազգային չափանիշներին, մասնագիտական ուղեցույցներին և պրոտոկոլներին՝ ապահովելու համար գիտական հիմքերով և արդյունավետ բուժում բոլոր մեր այցելուների համար։
Մենք կիրառում ենք նաև այցելուակենտրոն մոտեցում և խստորեն հետևում ենք մասնագիտական էթիկայի կանոններին՝ ստեղծելով ապահով միջավայր, որտեղ մարդիկ կարող են ստանալ անհրաժեշտ աջակցություն և օգնություն։
MHS կլինիկայի հետ համագործակցությամբ, մեր այցելուներին տրամադրում ենք տարբեր բժշկական մասնագիտությունների և ախտորոշման գործիքների մասնագիտական ցանց՝ օգնելով կազմակերպել իրենց առողջության բոլոր ասպեկտները։
MHS Հոգեկան Առողջության Ծառայությունը միշտ բաց է ցանկացած տեսակի արձագանքի համար, քանի որ մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները։